Ռոբերտ Քոչարյանի՝ հանրահավաքին մասնակցելը կախված է նրա ինքնազգացողությունից

Այսօր Ազատության հրապարակում ընդդիմության հանրահավաքն է, և հայտնի չէ՝ արդյոք դրան կմասնակցի «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը:

Լրատվամիջոցները գրել էին, որ նա դահուկ քշելիս վնասվածք է ստացել: Քոչարյանի գրասենյակի համակարգող Բագրատ Միկոյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնել է, որ նախագահը վնասվածքը ստացել է մեկ շաբաթ առաջ։

«Ոչ մի սենսացիոն բան չկա, ցանկացած մարդ, որ ակտիվ սպորտով է զբաղվում, ժամանակ առ ժամանակ վնասվածքներ է ստանում։ Նախագահ Քոչարյանն այժմ տնային պայմաններում ինտենսիվ բուժում է ստանում։ Հանրահավաքին կմասնակցի նախագահը, թե ոչ, կախված կլինի նրա ինքնազգացողությունից»,– ասել է Միկոյանը։