Հայաստանում աճել է սննդամթերքի, խմիչքների և ծխախոտի արտադրության ծավալը

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը ներկայացրել է արդյունաբերության ոլորտի ցուցանիշները 2022թ․ փետրվարը 2021թ․ փետրվարի համեմատությամբ.

Արդյունաբերության թողարկման ծավալն աճել է 3.7%–ով։
Հանքագործական արդյունաբերության ծավալը կրճատվել է -5.7%–ով։
Մշակող արդյունաբերության ծավալն աճել է 10.4%–ով։

Մշակող արդյունաբերության ծավալում առավել մեծ տեսակարար կշիռ ունեցող ենթաճյուղերից․

Աճել են.
սննդամթերքի արտադրության ծավալը՝ 4.9%-ով,
խմիչքների արտադրության ծավալը՝ 9.1%–ով,
ծխախոտային արտադրատեսակների արտադրության ծավալը՝ 4.1%-ով,
այլ, ոչ մետաղական հանքային արտադրատեսակների արտադրության ծավալը՝ 87.2%-ով,
հագուստի արտադրության ծավալը՝ 6.5%–ով,
կաշվի, կաշվե արտադրատեսակների արտադրության ծավալը՝ 35.3%-ով,
փայտանյութի մշակման ծավալը, բացի կահույքից՝ 96.0%-ով,
մանածագործական արտադրատեսակների արտադրության ծավալը՝ 1.8%–ով,
պատրաստի մետաղական արտադրատեսակների արտադրության ծավալը՝ 27.0%-ով։

Կրճատվել են.
քիմիական նյութերի և քիմիական արտադրատեսակների արտադրության ծավալը՝ -10.3%-ով,
հիմնային մետաղների արտադրության ծավալը՝ -4.2%-ով,
ռետինե և պլաստմասսայե արտադրատեսակների արտադրության ծավալը՝ -6.3%-ով,
համակարգիչների, էլեկտրոնային և օպտիկական սարքավորումների արտադրության ծավալը՝ -47.2%-ով։