Աջափնյակի ղեկավարը հայտարարել է իր լիազորությունները դադարեցնելու մասին

Երևանի Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Սասուն Մկրտումյանը հայտարարել է, որ դադարեցնում է լիազորությունները։

«Սիրելի՛ աջափնյակցիներ, հարգելի՛ գործընկերներ, այսօրվանից դադարեցնում եմ Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի լիազորություններս»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է նա:

Նախկին պաշտոնյան նաև շնորհակալություն է հայտնել քաղաքական ղեկավարությանը, քաղաքային իշխանության օղակներին, Աջափնյակ վարչական շրջանի աշխատակազմին ու բնակիչներին վստահության համար։