ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարարության ղեկավար Դենիս Մանտուրովը հայտնել է, որ Ռուսաստանը չի պատրաստվում դուրս գալ Առևտրի համաշխարհային կազմակերպությունից (ԱՀԿ):
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի »-ն, Մանտուրովը լրագրողներին ասել է, որ նման առաջարկներ չկան և չկան համապատասխան քննարկումներ:
«Նման առաջարկներն ինձ դեռ անհայտ են և նման հարց դեռևս չի քննարկվում»,- ասաց նա՝ պատասխանելով ԱՀԿ-ից Ռուսաստանի դուրս գալու մասին հարցին։