Լարվածությունը շարունակվում է. ըստ փոխոստիկանապետի` վրանի տեղադրումը սահմանափակում է հարակից սրճարանների այցելուների իրավունքները

Ազատության հրապարակում շարունակվում է լարվածությունը:
Հիշեցնենք, որ քիչ առաջ ընդհարում է տեղի ունեցել ոստիկանների եւ ներկաների միջեւ, ովքեր ուզում էին մի քանի օր հացադուլի մեջ գտնվող «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի համար վրան տեղադրել:

Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը նշում է, որ վրանի տեղադրումը սահմանափակում է մարդկանց իրավունքները: Նա որպես փաստարկ ներկայացնում է այն, որ վրանը կարող սահմանափակել հարակից տարածքի սրճարանի այցելուների իրավունքները: Ներկաների մոտ այս բացատրությունը ծիծաղ է առաջացրել:

«Ժառանգություն» կուսակցության անդամներն ու ոստիկանները՝ Վալերի Օսիպյանի գլխավորությամբ, այժմ բանակցում են առանձին: Բանակցություններից հետո հայտնի կդառնա՝ վրանը կտեղադրվի, թե՞ ոչ:

Կուսակցության գլխավոր քարուղար Ստեփան Սաֆայանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ իշխանությունների ասֆալտի պաշտամունք ունեն:

«Ասուոմ են՝ ասֆալտի վրա մի տեղադրեք, մենք տեղադրում ենք կանաչապատ տարածքում: Որոշման մեջ չի ասվում՝ ասֆալտից բացի ուրիշ տեղ էլ մի տեղադրեք»,- ասաց Սաֆարյանը:

© Medialab.am