Հայաստանը շահագրգռված չէ խզել Ռուսաստանի հետ քաղաքական և տնտեսական կապերը. Միրզոյան. «Ազատություն»

Հայաստանը շահագրգռված չէ խզել Ռուսաստանի հետ քաղաքական և տնտեսական կապերը, լրագրողների հետ զրույցում հայտարարեց արտգործնախարար Արարատ Միրզոյանը:Այս մասին հայտնում է «Ազատություն»-ը:

«Մենք տրամադրված ենք և ջանալու ենք պահել մեր բնականոն հարաբերությունները և խորացնել դրանք», – ընդգծեց նա։

Միրզոյանը վստահեցրեց՝ «մեր որևէ հարաբերություն, որևէ երկրի հետ ուղղված չէ որևէ այլ երրորդ երկրի դեմ»։

«Մենք շարունակելու ենք խորացնել մեր հարաբերությունները և՛ Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ, ում հետ մենք հայտարարել ենք ռազմավարական գործընկերություն, և՛ մենք շարունակելու ենք խորացնել մեր հարաբերությունները Եվրոպական Միության անդամ երկրների և ոչ միայն անդամ երկրների հետ, արևելքում, հարավում, բոլորի հետ շարունակելու ենք խորացնել մեր հարաբերությունները, և սա որևէ կերպ ուղղված չի Ռուսաստանի Դաշնության դեմ», – ասաց Միրզոյանը:

Ավելին՝ սկզբնաղբյուրում