Սպասվում է անձրև, առանձին հատվածներում՝ ամպրոպ

Առաջիկա օրերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Հանրապետության տարածքում ապրիլի 8-ի առավոտյան և ցերեկը, 9-ին, 12-ի կեսօրից հետո շրջանների զգալի մասում սպասվում է անձրև, առանձին հատվածներում նաև ամպրոպ: Ապրիլի 8-ի և 12-ի գիշերը, 10-11-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 2-5 մ/վ, ապրիլի 8-ին, 11-12-ն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար 7-10 աստիճանով կբարձրանա։

Երևան քաղաքում ապրիլի 8-ի առավոտյան և ցերեկը, 9-ին, 12-ի կեսօրից հետո սպասվում է անձրև: Ապրիլի 8-ի և 12-ի գիշերը, 10-11-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Ապրիլի 8-ին, 11-12-ը սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ: