Գյումրիում տան լոգարանում 6 տարեկան երեխան հայտնաբերվել է անգիտակից վիճակում. աղջնակը հիվանդանոցում մահացել է

Ապրիլի 19-ի երեկոյան ժամը 19:00-19:30-ի սահմաններում մահամերձ վիճակում  Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոց է տեղափոխվել 6-ամյա աղջնակ: Հիվանդանոցի տնօրեն Հովհաննես Վարձելյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ  երեխային ընդունելու պահից ձեռնարկվել են ռեանիմացիոն գործողություններ:

«Հնարավոր ամեն ինչ արվել է: Բժիշկների բավական մեծ ջանքերի շնորհիվ երեխայի սիրտը սկսել է բաբախել: Ծայրահեղ ծանր վիճակում է եղել: Արհեստական շնչառության սարք է միացվել , պատրաստել էինք սանավիացիան, ու անում ենք հնարավորինս ամեն ինչ, սակայն 3-4 ժամ անց սրտի կանգ է գրանցվել: Կա նախնական վարկած, որ եղել է թունավորում շմոլ գազից: Երեխայի կյանքը փրկելու 1 տոկոս շանս կար, ցավոք՝ սիրտը կանգ առավ»,-տեղեկացրեց հիվանդանոցի տնօրենը:

Ըստ նախնական տեղեկությունների՝ մայրը երեխային լողացնելիս վատ է զգացել, դուրս է եկել: Որոշ ժամանակ անց պապիկն է մտել լոգարան, տեսել է աղջնակի հետ ամեն ինչ նորմալ է, լողանում է: Այնուհետ հայրն է գնացել լոգարան ու հայտնաբերել երեխային՝ անգիտակից վիճակում:

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում։