ՀՀ ԱԳ նախարարը կմեկնի ԱՄՆ, կհանդիպի Պետքարտուղար Բլինքենի հետ

Մայիսի 2-6-ը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Ամերիկայի Միացյալ Նահանգներ՝ մասնակցելու Հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության նիստին: Այդ մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ լրատվական ծառայությունից:

Վաշինգտոնում Արարատ Միրզոյանը նաև հանդիպումներ կանցկացնի ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի, USAID տնօրեն Սամանթա Փաուերի, ԱՄՆ նախագահի հատուկ օգնական Ամանդա Սլոթի և այլ գործընկերների հետ։ Տեղի կունենան հանդիպումներ ԱՄՆ Կոնգրեսի բարձրաստիճան ներկայացուցիչների հետ։

Այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարարը ելույթով հանդես կգա Ատլանտյան խորհուրդ ուղեղային կենտրոնում։