Նախկին վարչապետ, ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանը կրկին անդրադարձել է կուտակային կենսաթոշակներին` վստահեցնելով, որ նման ժամկետով ակտիվներ ոչ մի տեղ գոյություն չունեն:
Հրանտ Բագրատյանի ֆեյսբուքյան գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ:
«Մարտի 22-ին Ազատության հրապարակում հայտարարել եմ, որ կուտակային կենսաթոշակի միջոցները հնարավոր չէ ներդնել 45 տարվա երկարությամբ պետական պարտատոմսերի մեջ։
Նման ակտիվներ չկան։ Ինչպես գիտենք, կուտակային կենսաթոշակի միջոցների շուրջ կեսը մնում է Հայաստանում, իսկ մյուս կեսը պետք է ներդրվի արևմտյան (եվրոպական) արժեթղթերում։
Նախարարներից մեկը նույնիսկ երկրի անունն է տվել՝ Բելգիա։ Հիմա Հայաստանում ամենաերկարաժամկետ պետական պարտատոմսերը տեսանելի են այստեղ ( http://www.minfin.am/index.php?cat=157&lang=1, Հայաստան, մոտ 15 տարի)։
Հիմա նայենք դրսում։ եվրոպական շուկաներ. http://www.bloomberg.com/markets/rates-bonds/government-bonds/uk/ ՄԲ, 30 տարի
http://www.bloomberg.com/markets/rates-bonds/government-bonds/germany/ Գերմանիա, 30 տարի
http://www.cnbc.com/id/100013940 Ֆրանսիա, 30 տարի
http://www.cnbc.com/id/100013939 Իտալիա, 30 տարի
http://www.investing.com/rates-bonds/belgium-government-bonds Բելգիա, 20 տարի
http://www.investing.com/rates-bonds/spain-government-bonds , Իսպանիա, 20 տարի
http://www.investing.com/rates-bonds/netherlands-government-bonds Հոլանդիա, 30 տարի
http://www.investing.com/rates-bonds/sweden-government-bonds , Շվեդիա, 30 տարի
http://www.investing.com/rates-bonds/switzerland-government-bonds, Շվեյցարիա, 30 տարի
Նույն վիճակն է նաև եվրոպայից դուրս. http://www.bloomberg.com/markets/rates-bonds/government-bonds/us/ ԱՄՆ, 30 տարի
http://www.cnbc.com/id/100013943 Կանադա, 30 տարի
http://www.cnbc.com/id/100013942 Ավստրալիա, 15 տարի
http://www.bloomberg.com/markets/rates-bonds/government-bonds/japan/ Ճապոնիա, 30 տարի
http://www.cnbc.com/id/100013944 Բրազիլիա, 9 տարի
http://www.investing.com/rates-bonds/china-government-bonds , Չինաստան, 30 տարի:
Հիմա ի պատասխան իմ ասածի կառավարությունը հանձինս ԱԺ ՀՀԿ-ական պատգամավորի հրապարակել է «տվյալներ», թե իբր չես ասի, նման արժեթղթեր լինում են։ Ահա կայքը. http://www.keepeek.com/Digital-Asset-Management/oecd/finance-and-investment/public-debt-management-and-the-evolving-market-for-ultra-long-government-bonds_fmt-v2007-art18-en#page8 .
Ներեցեք, բայց դրանք ռեգուլյար պրոդուկտներ չեն։ Դրանց եղած-անցած բաներ են։
1919թ Բրիտանիան 71տարվա տևողությամբ արժեթուղթ ունի։ Մեդիչիներն ունեն 300 թե 400 տարի առաջ թողած արժեթուղթ։ Շվեյցարիայում կարող եք գտնել 100 տարվա արժեթուղթ, Ավստրիայում և Հոնկոնգում 50։
Հետո ի՞նչ։
Որևէ մեկը դրանք գնու՞մ է կենսաթոշակայինի առումով։ Դրանց եկամտաբերությանը նայել ե՞ք։ Այսինքն այս ռեֆորմը մենք անում ենք, որպեսզի բացառությունը դարձնենք օրինաչափությու՞ն։
Ու հետո էլ ասենք. տեսա՞ք որ ճիշտ էինք»։
Հիշեցնենք, որ մարտի 22-ին «Դեմ եմ» նախաձեռնության հանարահավաքի ժամանակ Հրանտ Բագրատյանը հայտարարել էր.
«40 տարով պարտք տալը հնարավո՞ր ա: 40 տարով ներդնելու գործիք աշխարհում չկա: 45 տարով պարտքը գինեսի ռեկորդա, նոնսենս, կատարյալ հիմարություն: Ես էս ամբիոնից առաջարկում եմ Կառավարությանը, վարչապետին, թող ասեն աշխարհում սենց բան կա, ես տելեվիզրով կուկարեկու կկանչեմ»:
© Medialab.am