Կդիմենք Պուտինին, որ Խերսոնի շրջանը ընդգրկի ՌԴ կազմի մեջ՝ որպես լիիրավ սուբյեկտ. վարչակազմի պաշտոնյա

Խերսոնի շրջանը, որը «ռազմական հատուկ գործողության» հետևանքով օկուպացրել է Ռուսաստանի Դաշնությունը, կարող է դառնալ ՌԴ շրջան: Այդ մասին հայտարարել է Խերսոնի շրջանային ռազմա-քաղաքացիական ադմինիստրացիայի ղեկավարի տեղակալ Կիրիլ Ստրեմուսովը:

«Խերսոնի ժողովրդական Հանրապետություն չի ստեղծվի, հանրաքվե չի լինի: Մենք կդիմենք ՌԴ նախագահին՝ խնդրելով շրջանը ներառել ՌԴ կազմի մեջ՝ ինչպես լիիրավ սուբյեկտ», -«Ռիա-նովոստիի» փոխանցմամբ, ասել է պաշտոնյան:

Նա նաև նշել է, որ գործընթացը կկազմակերպվի և ավարտին կհասցվի մինչև տարվա վերջ: Արդյունքում Խերսոնը ամբողջությամբ կաշխատի ՌԴ օրենսդրության դաշտում:

Նշենք, որ Խերսոնը ռուսական զինված ուժերի կողմից օկուպացվել է մարտի 3-ից: