Գեղամ Փաշիկյանը նշանակվել է ՀՀ ՊՆ զինված ուժերի ռազմաբժշկական վարչության պետ

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով, ՀՀ ՊՆ զինված ուժերի ռազմաբժշկական վարչության պետ է նշանակվել Գեղամ Փաշիկյանը:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 35.1-ին հոդվածի 1-ին մասի և 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի.

Գեղամ Փաշիկյանին նշանակել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ռազմաբժշկական վարչության պետ», – նշված է հրամանագրում։