Երեկ հանրահավաքը հետաձգեցին անձրևի պատճառով, փաստորեն Արցախը կարելի է փրկել միայն չոր, բարեխառն եղանակին. Հովսեփ Խուրշուդյան

Քաղաքագետ Հովսեփ Խուրշուդյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Երեկ «Արցախի փրկության» շարժման ջոջերը չեղարկեցին հանրահավաքը անձրեւի պատճառով։ Փաստորեն Արցախը կարելի է փրկել միայն չոր, բարեխառն եղանակային պայմաններում։ Դե իհարկե, հո հանուն Արցախի չեն թրջվելու: Մանավանդ, որ առկա սակագներով հանրահավաքի եկողները պատրաստ չեն նույն գնով նաեւ անձրեւի տակ թրջվելու։ Իսկ նախահաշիվը արդեն հաստատված է։

Смета-с сэр…Գագիկ Սուրենյանը հայտնում է, որ այսօր եւ վաղը եղանակը բարենպաստ կլինի «Արցախը փրկելու» համար»։