«Կոչ ենք անում ձեռնպահ մնալ մետրոպոլիտենի աշխատանքը խափանելու փորձերից». ՀՀ ոստիկանության հայտարարությունը

ՀՀ ոստիկանությունը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև․

«Վերջին օրերին հաճախակի են դարձել ցուցարարների կողմից մետրոպոլիտենի աշխատանքը խոչընդոտելու փորձերը:

Այդպիսի գործողությունները ոչ միայն խախտում են այլ քաղաքացիների տեղաշարժի իրավունքը, այլև վտանգ են ստեղծում մետրոպոլիտենի աշխատանքի համար:

Կոչ ենք անում ձեռնպահ մնալ մետրոպոլիտենի, ինչպես նաև հատուկ կարևորագույն հաստատությունների աշխատանքը խափանելու փորձերից: Ոստիկանությունը համապատասխան միջոցներ կձեռնարկի նման գործողությունները կասեցնելու ուղղությամբ»,- նշված է հայտարարության մեջ: