Ի՞նչ կապ կա իմ և «Ֆակտորի փրոդաքշն» ընկերության միջև. Երեւանի փողքաղաքապետ

Ի՞նչ կապ կա իմ և «Ֆակտորի փրոդաքշն» ընկերության միջև. Երեւանի փողքաղաքապետ
Ի՞նչ կապ կա իմ և «Ֆակտորի փրոդաքշն» ընկերության միջև. Երեւանի փողքաղաքապետ

Երեւանի փողքաղաքապետ Տիգրան Վիրաբյանի գրառումը ներկայացնում ենք ստորեւ։

«Սկսենք սկզբից. 

Վերջին օրերին ամենաշահարկվող հարցը. Ի՞նչ կապ կա իմ և «Ֆակտորի փրոդաքշն» ընկերության միջև. 
իրավական առումով՝ ոչ մի: «Ֆակտորի» ընկերությունը հիմնվել է 2017թ.-ին, երբ ես զբաղեցնում էի Գյումրու Վ. Աճեմյանի անվան դրամատիկական թատրոն ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնը: Պաշտոն, որը թույլ չի տալիս զբաղվել այլ գործունեությամբ, քան կրթական, գիտական և մանկավարժական: 

Ինչո՞ւ է Երևանի փոխքաղաքապետը համագործակցում «Ֆակտորիի» հետ. 

աշխատել և աշխատելու եմ բոլոր այն անհատների, ստեղծագործողների և ընկերությունների հետ, որոնք ստեղծում են բարձրարժեք և որակյալ մշակութային արտադրանք: Այո, երկիրը մեծ չէ, և ոլորտի՝ որակյալ գործունեություն ծավալող անհատները հիմնականում իրար ճանաչում են: Շատերին գիտեմ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի «Արվեստի կառավարում» ֆակուլտետում ուսանելու տարիներից: 

Ինչո՞ւ է Երևանի քաղաքապետարանի կողմից կազմակերպվող բոլոր միջոցառումները իրականացնում «Ֆակտորի փրոդաքշն» ընկերությունը, կամ, ավելի ճիշտ, արդյո՞ք այս պնդումը ճիշտ է։ 
իմ պաշտոնավարման 6 ամիսների ընթացքում քաղաքապետարանը կազմակերպել է 5 մեծ միջոցառում. Ամանորի տոնական միջոցառում, Թատրոնի միջազգային օր, Մայրության և գեղեցկության օրվան նվիրված միջոցառում, Ապրիլի 24-ի հիշատակի օրվա միջոցառում և ապրիլի 30-ին կայանալիք «Ջազի միջազգային օր» միջոցառում։ Սրանցից միայն մեկն է իրականացրել «Ֆակտորի փրոդաքշն» ընկերությունը: Մնացած 4 միջոցառումները իրականացրել են 4 տարբեր ընկերություններ: 

Անդրադառնալով գալիք շաբաթ օրը կայանալիք Քաղաքացու օրվա տոնակատարությանը՝ նշեմ, որ իմ մասնակցությունը եղել է զուտ խորհրդատվական բնույթի, իսկ կազմակերպիչը ՀՀ կառավարությունն է։ Այնուհանդերձ, կարևոր եմ համարում ընդգծել, որ Հայաստանի ամբողջ տարածքում անցկացվող միջոցառումները պատվիրվել են ոչ թե մեկ, այլ, ուշադրություն, 10 (տասը) տարբեր ընկերությունների: 
Եվ վերջում մի զավեշտի մասին: Անցած հոկտեմբերին Ֆրանկոֆոնիայի միջոցառումների կազմակերպման պատվեր տալու գործում դժվար թե կարողանար մասնակցություն ունենալ Գյումրու դրամատիկական թատրոնի տնօրեն Տիգրան Վիրաբյանը, այն պարզ պատճառով, որ միջոցառման կազմակերպիչը ԱԳՆ-ն էր»։