Իսկ վարչապետն ասում է, կամ՝ ձեզ թալանում է բացահայտ տեսախցիկը

Իսկ վարչապետն ասում է, կամ՝ ձեզ թալանում է բացահայտ տեսախցիկը
Իսկ վարչապետն ասում է, կամ՝ ձեզ թալանում է բացահայտ տեսախցիկը

Օգոստոսի 1-ին Երեւանում գործում է փողոցային ավտոկայանատեղիների այսպես ասած նոր համակարգ, որը համարվում է քաղաքակիրթ: Ըստ այդ նոր համակարգի, Երեւանի փողոցներում մայթեզրերի մոտ կատարված են կարմիր գծանշումներ, որոնք վճարովի կայանատեղիներն են: Այդտեղ կայանողները մեկ ժամի համար 100 դրամ պետք է վճարեն, որը տեղական տուրք է, որի 70 դրամը սակայն գնալու է մասնավոր կազմակերպության:

Մասնավոր կազմակերպությանն այդ բիզնեսը հանձնել է Երեւանի քաղաքապետարանը: Մասնավոր կազմակերպությունն ընդամենը տեսախցիկներ է տեղադրում կայանատեղիների այդ հատվածներում ու հաշվում կայանված մեքենաները՝ քանակն ու կայանման ժամը: Անվտանգության համար այդ կազմակերպությունը ոչ մի պատասխանատվություն չի կրում: Առավելագույնը, կարող է տալ տեսախցիկի ձայնագրությունը, որպեսզի մարդը տեսնի, թե ով կոտրեց կամ գողացավ իր մեքենան:

Հիրավի, այդ ամենը ձայնագրելը չափազանց մեծ ու ծախսատար աշխատանք է, եւ տուրքի 70 տոկոսը երեւի նույնիսկ քիչ լինի այդ մասնավոր կազմակերպության քրտնաջան ծառայության համար:

Ամենահետաքրիրը տուգանքն է՝ 5000 դրամ: Այսինքն, եթե երեւանցին գա, իր իսկ քաղաքի հանրային տարածք համարվող փողոցում կարմիրով գծանշված մասում կայանի եւ հինգ րոպեի ընթացքում բջջային հաղորդագրությամբ չվճարի կայանման առնվազն մեկ ժամի համար, նրան սպառնում է 5000 դրամ տուգանք: Բազմաթիվ վարորդներ արդեն իսկ ստացել են այդպիսի տուգանքներ:

Սա պարզապես թալան է, այն էլ ոչ թե թաքնված, այլ բացահայտ տեսախցիկով:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ