Ինտերնետ շահումները և ադրբեջանական հատուկ ծառայությունները. Սամվել Մարտիրոսյան

Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը հերթական կեղծիքի մասին է զգուշացնում։

«Ինտերնետային շահումները ծուղակներ են, որոնք թույլ են տալիս հաքերներին խաբել եւ գողանալ մարդկանց գաղտնաբառերը կամ փող տանել բանկային քարտից։

Սակայն բացի դրանից սա թույլ է տալիս հայտնաբերել մարդկանց, որոնց ավելի հեշտ է խաբել, կոտրել։ Եվ Ադրբեջանի հատուկ ծառայությունները օգտագործում են նման շահումների էջերը, որպեսզի հայտնագործել նման մարդկանց։

Ադրբեջանական հաքերները հետո փորձում են այդ մարդկանց կոտրել եւ օգտահաշիվները օգտագործել Հայաստանի դեմ»: