Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության դրամահավաք-երեկոն

Երևանի ավագանու ընտրություններին ընդառաջ, տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության դրամահավաք-երեկոն: Այդ մասին ասված է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Ֆեյսբուքի էջում:

«Թվով 987 նվիրատուների հանգանակությունների արդյունքում հավաքվել է 506 532 950 ՀՀ դրամ»,- նշված է գրառման մեջ: