Անուրանալի է Մանվել Գրիգորյանի ավանդը մեր հայրենիքի պաշտպանության ու կայացման գործում․ Արցախի նախագահի ցավակցական ուղերձը

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ցավակցական ուղերձ է հղել Արցախի հերոս Մանվել Գրիգորյանի մահվան կապակցությամբ՝ իր ֆեյսբուքյան էջում գրելով․

«Խորը ցավ ապրեցի՝ լսելով «Արցախի հերոս», 1992-1996 թվականներին ԼՂՀ Գերագույն խորհրդի պատգամավոր, Երկրապահ կամավորականների միության նախկին նախագահ, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի մահվան բոթը:

Անուրանալի է նրա ավանդը մեր հայրենիքի պաշտպանության ու կայացման գործում։ Արցախի ժողովրդի, իշխանությունների և անձամբ իմ անունից վշտակցում եմ Մանվել Գրիգորյանի ընտանիքին ու զինակիցներին, մաղթում տոկունություն ու ոգու կորով։

Նրա անունը հավերժ կմնա մեր տարեգրության հերոսական էջերում»։