Կառավարական մասնաշենքի մոտից 111 քաղաքացի բերման է ենթարկվել

Clashes between the protesters and the policemen took place when the protesters tried to enter the third building of the Government during a protest action in Yerevan, Armenia

Այսօր Կառավարության 3-րդ մասնաշենքի մոտից ակցիայի 111 մասնակից խուլիգանություն կատարելու կասկածանքով բերման է ենթարկվել ոստիկանություն։ Այդ մասին տեղեկացրել են ոստիկանությունից։

Ըստ աղբյուրի, ոստիկանության 3 ծառայող տեղափոխվել է բուժհաստատություն:

Այսօր ավելի վաղ խորհրդարանական ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները բողոքի ակցիա էին իրականացնում Կառավարական թիվ 3 շենքի դիմաց՝ պահանջելով, որ շենքում գործող նախարարությունները ղեկավարող նախարարները հայտարարեն՝ ինչ դիրքորոշում ունեն հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հարաբերությունների մասին ընդդիմության ներկայացրած պահանջների վերաբերյալ: Սակայն նախարարները ընդդիմության առաջնորդներին չարձագանքեցին:

Ակցիայի ժամանակ մի քանի անգամ հրմշտող տեղի ունեցավ ոստիկանության ծառայողների ու ակցիայի մասնակիցների միջև, ինչի արդյունքում ոստիկանները սկսեցին բերման ենթարկել քաղաքացիներին: