Իտալիայի Դրենա և Բլեջջո Սուպերիորե համայնքները ճանաչել են Արցախի անկախությունը

Իտալիայի Դրենա և Բլեջջո Սուպերիորե համայնքները ճանաչել են Արցախի անկախությունը: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Իտալիայում ՀՀ դեսպանատան «Ֆեյսբուք»-ի էջից:

«Շնորհակալություն ենք հայտնում Դրենա համայնքին և Բլեջջո Սուպերիորե համայնքին Արցախի Հանրապետության անկախությունը ճանաչելու համար»,- ասված է գրառման մեջ։

Արցախի անկախությունն ավելի վաղ ճանաչել են Իտալիայի Լոմբարդիա տարածաշրջանը, Ազոլո, Պալերմո, Չերքիարա դի Կալաբրիա քաղաքները: