Դոլարի փոխարժեքի և ինվոյսային արժեքների դինամիկան, ինչպես նաև դրանց ազդեցությունը կարագի մանրածախ իրացման գների վրա

2021 թվականի հոկտեմբեր և 2022 թվականի մարտ ամիսների ընթացքում 1 կիլոգրամ «Նոր Զելանդական» տեսակի կարագի ներմուծման ինվոյսային արժեքը բարձրացել է 12-15 տոկոսով: Միևնույն ժամանակահատվածի ընթացքում դոլարի փոխարժեքը բարձրացել է 5-7 տոկոսով, իսկ ապրանքի մանրածախ իրացման գինը բարձրացել է շուրջ 9 տոկոսով՝ 4312 դրամից դառնալով 4692 դրամ։
2021 թվականի մայիս և 2022 թվականի մարտ ամիսների ընթացքում միևնույն ապրանքի ինվոյսային արժեքը բարձրացել է 16-18 տոկոսով։ Միևնույն ժամանակահատվածի ընթացքում դոլարի փոխարժեքը իջել է 4-6 տոկոսով, իսկ ապրանքի մանրածախ իրացման գինը բարձրացել է շուրջ 7 տոկոսով՝ 4382 դրամից դառնալով 4692 դրամ (տե՛ս Աղյուսակ 1)։


Աղյուսակ 1

«Նոր Զելանդական» տեսակի կարագ
Ցուցանիշ2021 թվականի հոկտեմբեր և 2022 թվականի մարտ ամիսների ցուցանիշների համեմատություն2021 թվականի մայիս և 2022 թվականի մարտ ամիսների ցուցանիշների համեմատություն
Ինվոյսային արժեք /USD/12-15%16-18%
Դոլարի փոխարժեք5-7%-(4-6)%
Մանրածախ իրացման գին4312 → 4692 կամ 9%4382 → 4692 կամ 7%

2021 թվականի դեկտեմբեր և 2022 թվականի հունիս ամիսների ընթացքում 1 կիլոգրամ «Անքոր» տեսակի կարագի ներմուծման ինվոյսային արժեքը բարձրացել է 6-7 տոկոսով։ Միևնույն ժամանակահատվածի ընթացքում դոլարի փոխարժեքը իջել է 10-11 տոկոսով, արդյունքում ապրանքի մանրածախ իրացման գինը բարձրացել է շուրջ 0.37 տոկոսով՝ 4673 դրամից դառնալով 4690 դրամ։
2021 թվականի հունիս և 2022 թվականի հունիս ամիսների ընթացքում միևնույն ապրանքի ինվոյսային արժեքը բարձրացել է 24-26 տոկոսով: Միևնույն ժամանակահատվածի ընթացքում դոլարի փոխարժեքը իջել է 10-13 տոկոսով, իսկ ապրանքի մանրածախ իրացման գինը իջել է շուրջ 2.7 տոկոսով՝ 4820 դրամից դառնալով 4690 դրամ (տե՛ս Աղյուսակ 2)։

Աղյուսակ 2

«Անքոր» տեսակի կարագ
Ցուցանիշ2021 թվականի դեկտեմբեր և 2022 թվականի հունիս ամիսների ցուցանիշների համեմատություն2021 թվականի հունիս և 2022 թվականի հունիս ամիսների ցուցանիշների համեմատություն
Ինվոյսային արժեք /USD/6-7%24-26%
Դոլարի փոխարժեք-(10-11)%-(10-13)%
Մանրածախ իրացման գին4673 → 4690 կամ 0.37%4820 → 4690 կամ -2.7%

Ստորև ներկայացված Գծապատկեր 1-ում պատկերված է «Նոր Զելանդական» և «Անքոր» տեսակի կարագների մանրածախ գների դինամիկան 2022 թվականի մարտից մինչև հունիս ընկած ժամանակահատվածում։ 2022 թվականի հունիս ամսին նկատվել է կարագի մանրածախ իրացման գների իջեցումներ։

Գծապատկեր 1

Այս մասին տեղեկանում ենք Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի կայքից։