Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 6-9 աստիճանով

ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը տեղեկացնում է․

Երևան քաղաքում՝
Հունիսի 27-ին կեսօրից հետո, 28-30-ին, հուլիսի 01-02-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ: Ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 18-22մ/վրկ արագությամբ:

Հանրապետության տարածքում`
Հունիսի 27-ին կեսօրից հետո, 28-30-ին, հուլիսի 01-02-ին՝ գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Առանձին հատվածներում սպասվում է նաև կարկուտ: Քամին՝ հարավարևելյան 2-5մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը հունիսի 27-30-ին աստիճանաբար կբարձրանա 6-9 աստիճանով:

Երևան քաղաքի հունիսի 25-ի բազմամյա կլիմայական տվյալներ

  • Օդի առավելագույն ջերմաստիճան      35.6°C (2006թ.)
  • Օդի նվազագույն ջերմաստիճան          9.50°C (2003թ.)
  • Օդի միջին օրական ջերմաստիճան    22.1°C