Իշխան Սաղաթելյանը 3-րդ փորձից ընտրվեց ԱԺ փոխնախագահ

Ազգային ժողովի փոխնախագահի ընտրությունը երրորդ փորձից այսօր ավարտվեց. «Հայաստան» դաշինքի թեկնածու Իշխան Սաղաթելյանը ընտրվեց ԱԺ փոխնախագահի պաշտոնում. նրան կողմ էր քվեարկել 64 պատգամավոր:

«Ես պատրաստ եմ լուրջ աշխատանքի», -ԱԺ նախագահությունում իր տեղը զբաղեցնելուց հետո հայտարարեց Սաղաթելյանը։

Նկատենք, որ Իշխան Սաղաթելյանի ընտրության հարցի քննարկումը կազմակերպվեց երեք անգամ. առաջին երկու անգամները, չնայած իշխանական խմբակցության քանակային աջակցության, կողմ ձայները չէին բավարարում, որպեսզի նա ընտված համարվեր: