ՀՀ-ում ստացած վարորդականներով մեր հայրենակիցները կկարողանան գործունեություն ծավալել Ռուսաստանում. Մարուքյան

ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Սիրելի’ հայրենակիցներ,

ՌԴ Պետդուման առաջին ընթերցմամբ ընդունել է նախագիծ, համաձայն որի` ՀՀ-ում ստացված ազգային վարորդական իրավունքի վկայականները կարող են ընդունվել ՌԴ կողմից։

Այս նախագծի ընդունմամբ կլուծվի մեր կողմից արդեն մի քանի տարի բարձրացվող խնդիրը, որի պատճառով ՀՀ-ում ստացված վարորդականներով մեր հայրենակիցները երկար ժամանակ չեն կարողացել ձեռնարկատիրական կամ աշխատանքային գործունեություն ծավալել ՌԴ-ում»։