«Ինքնախոստովանականով հանդես չեմ եկել վարչապետի մոտ». Դավիթ Սանասարյան

Սանասարյանի ֆեյսբուքյան գրառումը ներկայացնում ենք ամբողջությամբ:

«Այսօր լսեցի վարչապետ Փաշինյանի ասուլիսի՝ ինձ վերաբերող հարցուպատասխանը, և քանի որ լրագրողներն էլ են վարչապետի պատասխանին առնչվող հարց ուղղում ինձ, խնդրում եմ սա ընդունեք որպես պատասխան և այլևս հարցեր չտաք այս մասին։

Այո, ես վարչապետին տեղեկություն տվել եմ այն ժամանակ, երբ դեռ ես այս գործով որևէ կարգավիճակ չունեի, այո ես վարչապետի հետ հանդիպել եմ և խոսել ենք այս գործի մասին, բայց վարչապետի այն ասածից, թե իր աղբյուրը միայն ԱԱԾ-ն չի, այլ նաև Դավիթ Սանասարյանն է, ասեմ, որ դա չի ենթադրում, որ ես ինքնախոստովանականով եմ հանդես եկել վարչապետի մոտ, ընդհակառակը, ես տեղեկացրել եմ քրեական գործի հետ կապված իմ անմեղության մասին։

Ավելին չեմ կարող ասել, անհամբեր սպասում եմ նախաքննության ավարտին։

Սիրում եմ բոլորիդ»։