Երևանում լուսացույցը կոտրած տղամարդը հայտնաբերվել է.ոստիկանություն

Երևանում լուսացույց կոտրած տղամարդը հայտնաբերվել և ձերբակալվել է:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից ՝ հուլիսի 8-ին ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնել էր, որ անհայտ անձը կոտրում է Արշակունյաց պողոտայի լուսացույցները:


Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները պարզել են, որ Երևանի բնակիչ 57-ամյա տղամարդը դիտավորությամբ փայտով խփել և կոտրել է Հրանտ Վարդանյան փողոցում տեղադրված լուսացույցը:

Նա Արշակունյաց պողոտայում հայտնաբերվել, ձերբակալվել և ներկայացվել է նախաքննական մարմնին:


Կատարվում է քննություն: