ՀՌԱՀ-ը խախտել է թափանցիկության սկզբունքը. «Ա1+»-ին աջակցող «Ժողովրդական հեռուստատեսություն» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հայտարարությունը

Հեղինակ MediaLab

Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովը ի պատասխան «Մելտեքս» ՍՊԸ («Ա1+»)-ի տեղեկատվություն ստանալու հարցմանը` 2010թ. դեկտեմբերի 6-ի գրությամբ հայտնել է, որ «Արմենիա ԹԻ-ՎԻ» ՓԲԸ եւ «Արմնյուզ» ՓԲԸ մրցույթային առաջարկների փաթեթները պատճենահանման համար կարող են տրամադրվել 2011թ. հունվարի 20-ից հետո:

«Ժողովրդական հեռուստատեսություն» հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը հայտարարում է, որ ՀՌԱՀ-ը չի ապահովել հեռուստահաճախությունների մրցույթի թափանցիկության սկզբունքը` «Մելտեքս» ՍՊԸ («Ա1+»)-ին ողջամիտ ժամկետներում չտրամադրելով պահանջվող տեղեկատվությունը:

Այսպիսով, ՀՌԱՀ-ը խախտել է «Մելտեքս»ՍՊԸ («Ա1+»)-ի տեղեկատվության ազատության իրավունքը, որով կասկածի տակ է դնում մրցույթի անցկացման անաչառությունը: