Ռոբերտ Քոչարյանը տեղափոխվել է Նաիրի բժշկական կենտրոն. Yerevan.Today

Ռոբերտ Քոչարյանը տեղափոխվել է Նաիրի բժշկական կենտրոն: Այս մասին տեղեկացնում է Yerevan.Today-ը:

«Ինչպես տեղեկացանք ՀՀ երկրորդ Նախագահի գրասենյակից, արյան ճնշման կտրուկ տատանման և ինքնազգացողության վատացման պատճառով մարտի 7-ի ուշ երեկոյան Ռոբերտ Քոչարյանը տեղափոխվել է Նաիրի բժշկական կենտրոն։ Դեռևս ընթացող զննության արդյունքներով որոշում է կայացվելու հետագա բուժման բնույթի վերաբերյալ»,-նշում է աղբյուրը: