Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումը Թբիլիսիում կարևոր քայլ է դեպի համապարփակ լուծում.Ժոզեպ Բորել

ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը Twitter-ի իր էջում անդրադարձել է Արարատ Միրզոյանի և Բայրամովի հանդիպմանը:

«Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումը Թբիլիսիում կարևոր քայլ է դեպի համապարփակ լուծում: 

Ողջունում եմ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումը Թբիլիսիում: Սա կարևոր քայլ է դեպի համապարփակ լուծում։

Եվրամիությունը լիովին աջակցում է խաղաղ, անվտանգ և բարգավաճ Հարավային Կովկասին։ Կարգավորմանը/հաշտեցմանը կարելի է հասնել միայն ուղիղ երկխոսության միջոցով»,- գրել է դիվանագետը։