Փաշինյանի խոստացած «Հայաստանի նոր գյուղն» ու Կապսի ռազմավարական ջրամբարը 37 տարի է՝ կառուցվում են.Fip.am

Fip.am-ը գրում է.

«Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ նոր գյուղ ենք կառուցելու և շատ կարևոր է, որ այս նախագիծը հաջող ընթանա». հուլիսի 7-ի կառավարության նիստին, երբ հերթական անգամ քննարկվում էր ռազմավարական նշանակության Կապսի ջրամբարի կառուցման ու Շիրակի մարզի Ջրաձոր գյուղի տեղափոխման ծրագիրը, նման հայտարարությամբ հանդես եկավ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Հատկանշական է, որ նույն հայտարարությունը Փաշինյանն արել էր նաև 2 տարի առաջ՝ 2020 թվականի օգոստոսի 27-ի կառավարության նիստին, երբ օրակարգում կրկին Կապսի ջրամբարի կառուցման հարցն էր։ «3-րդ հանրապետության պատմության մեջ սա թերևս առաջին դեպքն է լինելու, երբ որ մենք զրոյից բնակավայր ենք ստեղծելու, զրոյից գյուղ ենք կառուցելու»,- հայտարարել էր վարչապետը։ 

«Փաստերի ստուգման հարթակը» փորձեց պարզել, թե երբ է ջրամբարի կառուցման հարցը կառավարությունների օրակարգում հայտնվել և ինչ քայլեր են կատարվել մինչ այժմ՝ ջրամբարի և «առաջին անգամ» նոր գյուղ կառուցելու հայտարարություններից բացի։ 

Կապսի ջրամբարը 

Կապսի ջրամբարը անավարտ կառույց է Շիրակի մարզում` Ախուրյան գետի աջ ափին: Գտնվում է Կապս գյուղից 2 կմ դեպի հյուսիս։

1985 թվականից կառուցվող ջրամբարի ծավալը նախնական նախագծով կազմել է 90մլն մ3։ Նախագիծը 1988 թ. երկրաշարժից հետո վերանայվել է 9 բալ սեյսմակայունության հաշվարկով՝ ջրամբարի ծավալը թողնելով 70մլն մ3: Ֆինանսավորման բացակայության պատճառով ԽՍՀՄ-ի փլուզումից հետո ջրամբարի շինարարությունը դադարեցվել է: Նոր նախագծի առաջին փուլով նախատեսվել է 25 մլն մ3 ծավալով ջրամբարի կառուցում, իսկ հետագայում՝ մինչև 60 մլն մ3: 

Ծրագրի ռազմավարական նպատակն է Շիրակի շուրջ 17 հազար հա հողատարածքների համար կայուն և որակով ոռոգում ապահովելը, ինչպես նաև Արագածոտնի մարզի Թալինի տարածաշրջանի ևս 7000 հա ոռոգվող հողատարածքները ջրով ապահովելը։

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում