Ժամը 19:00-ի դրությամբ՝ շփման գծի ողջ երկայնքով իրադրությունը հարաբերական կայուն է․ Արցախի տեղեկատվական շտաբ 

Օգոստոսի 4-ին՝ ժամը 19:00-ի դրությամբ, շփման գծի ողջ երկայնքով օպերատիվ-մարտավարական իրադրությունը հարաբերական կայուն է: Օրվա ընթացքում էական խախտումներ չեն գրանցվել: Այս մասին տեղեկանում ենք Արցախի տեղեկատվական շտաբի հաղորդագրությունից։

Աղբյուրի փոխանցմամբ՝ Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության միջնորդությամբ շարունակաբար քայլեր են ձեռնարկվում իրավիճակի լիցքաթափման ուղղությամբ: