ԵԽ նախագահը սերտ շփման մեջ է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հայ-ադրբեջանական հարաբերությունների հարցով սերտ շփվում է երկու երկրների ղեկավարների հետ: Նա արդեն զրուցել է ՀՀ վարչապետի, կխոսի նաև Ադրբեջանի նախագահի հետ: «Արմենպրես»-ին այս մասին հայտնել են ԵՄ-ից:

«ԵԽ նախագահ Միշելը Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների վերաբերյալ սերտորեն շփվում է երկու երկրների ղեկավարների հետ։ Նա խոսել է վարչապետ Փաշինյանի հետ, կխոսի նաև նախագահ Ալիևի հետ»,-ասել են ԵՄ-ից:

Նաև նշվում է, որ Շառլ Միշելի թիմն ու ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը վերջին օրերին ինտենսիվ կապի մեջ են եղել երկու կողմերի հետ՝ երկխոսության միջոցով անհապաղ դեէսկալացման և առաջընթացի հասնելու և սեղանին դրված օրակարգային բոլոր կետերի հարցերում երկխոսության միջոցով առաջընթացի հասնելու համար:

Օգոստոսի 3-ի առավոտյան ադրբեջանականզինված ուժերը հարձակվել և թիրախավորել ենԱրցախի պաշտպանության բանակի մարտականդիրքերը՝ բացի տարբեր տրամաչափի հրաձգայինզինատեսակներից կիրառելով նաևականանետներնռնականետեր և հարվածայինԱԹՍներինչի հետևանքով մահացու վիրավորումեն ստացել ՊԲ պայմանագրային զինծառայողներԳուրգեն Գալերիի Գաբրիելյանը և Արթուր ՅուրիիԽաչատրյանըՌուսաստանի պաշտպանությաննախարարությունը իր տեղեկագրում արձանագրելէոր հրադադարը խախտել է հենց Ադրբեջանը: