Մինչև դեկտեմբերի 25-ը «Փակ շուկայի» դիմացի ստորգետնյա հետիոտնային անցումը փակ կլինի

Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ մինչև դեկտեմբերի 25-ը «Փակ շուկայի» դիմացի ստորգետնյա հետիոտնային անցումը փակ կլինի հիմնանորոգման նպատակով։

«Հարգելի՛ քաղաքացիներ,

Մեկնարկում է «Փակ շուկայի» դիմացի ստորգետնյա հետիոտնային անցման հիմնանորոգումը, ինչով պայմանավորված սեպտեմբերի 2-ից մինչ դեկտեմբերի 25-ը վերոնշյալ ստորգետնյա հետիոտնային անցումը փակ է լինելու:

Քաղաքացիների անվտանգ և ապահով տեղաշարժն ապահովելու համար առաջարկվում է օգտվել Մ. Խորենացու փողոց – Մ. Մաշտոց պողոտա խաչմերուկի կարգավորվող հետիոտնային անցումից կամ Մ. Մաշտոցի պողոտա – Գ. Լուսավորիչ (Պարոնյան) ստորգետնյա անցումից:

Պատճառվող ժամանակավոր անհարմարության համար հայցում ենք Ձեր ներողամտությունը»,- ասված է հաղորդագրությունում։