Արցախում հրադադարի էական խախտումներ և միջադեպեր չեն գրանցվել.Արցախի ՊՆ

Օգոստոսի 10-ի լույս 11-ի գիշերը և առավոտյան 09:00-ի դրությամբ օպերատիվ իրադրությունը շփման գծում, չնայած պահպանվող որոշակի լարվածությանը, հարաբերականորեն կայուն է եղել։ Այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի մամուլի ծառայությունից: 

Հրադադարի պահպանման ռեժիմի էական խախտումներ և միջադեպեր չեն արձանագրվել։ Ռուսական խաղաղապահ զորակազմի հետ միասին շարունակում են քայլեր ձեռնարկվել իրավիճակի հետագա կայունացման ուղղությամբ։