Բոլոր եկեղեցիներում կկատարվի հոգեհանգստյան կարգ` ի հիշատակ «Սուրմալու» առեւտրի կենտրոնի պայթյուն զոհերի

Հայ Առաքելական եկեղեցու Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի տնօրինությամբ թեմի բոլոր եկեղեցիներում օգոստոսի 18-ի ժամը 12-ին կկատարվի հոգեհանգստյան կարգ` «Սուրմալու» առեւտրի կենտրոնում պայթյունից մահացած անմեղ զոհերի հոգիների համար։ 

Այս մասին տեղեկացրին Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժնից՝ հորդորելով. «Սիրելի՛ քույրեր ու եղբայրներ, միացե՛ք ընդհանրական աղոթքին»։