Կառավարությունը շարունակում է փոխհատուցել մարտական գործողությունների մասնակիցների ուսանող երեխաների և ամուսինների ուսման վարձը

Պատերազմի ընթացքում մարտական գործողությունների մասնակից սովորողների, ինչպես նաև պատերազմի ընթացքում մարտական գործողությունների մասնակից անձանց սովորող երեխաների և սովորող ամուսինների՝ 1 ուսումնական տարվա 1 կիսամյակի ուսման վարձը փոխհատուցելու նպատակով կառավարությունն ընդունել է որոշում: Այդ նպատակով պետբյուջեում կատարվել է 52,380.3 հազար դրամի վերաբաշխում:

Հիմնավորման համաձայն, մասնավորապես, պատերազմի ընթացքում մարտական գործողությունների մասնակից սովորողների, ինչպես նաև պատերազմի ընթացքում մարտական գործողությունների մասնակից անձանց սովորող երեխաների և սովորող ամուսինների ուսման վարձի փոխհատուցում տրամադրվել է մի շարք որոշումներով։ Ընդհանուր առմամբ 2021 թ. ուսման վարձի փոխհատուցում ստացել է բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորող 7318 ուսանող, որոնց ուսման վարձի փոխհատուցման գումարի չափը կազմել է 1,595.930.7 հազար դրամ է, իսկ 2022 թ.՝ 1026 ուսանող, որոնց ուսման վարձի փոխհատուցման գումարի չափը կազմել է 233,261.8 հազար դրամ:

Քանի որ կան պատերազմի ընթացքում մարտական գործողությունների մասնակից սովորողներ, ինչպես նաև պատերազմի ընթացքում մարտական գործողությունների մասնակից անձանց սովորող երեխաներ և սովորող ամուսիններ, որոնք զորացրվել են 2021-2022 թթ. ձմեռային զորացրմամբ, հավաքագրման աշխատանքները դեռևս շարունակվում են, և մարտի 22-ից մինչև հուլիսի 31-ն ընկած ժամակահատվածում հավաքագրվել են բարձրագույն մասնագիտական ուսումնական հաստատությունների կողմից ԿԳՄՍ նախարարություն ներկայացրած շահառուներ՝ շուրջ 221 հոգի, որոնց ուսման վարձի փոխհատուցման գումարի չափը կազմում է` 52,380.3 հազար դրամ: