ՊՎԾ-ի կողմից ոստիկանությունում իրականացրած ուսումնասիրությունների հիման վրա քրգործ է հարուցվել. ՀՔԾ․ Factor.TV

ՀՀ ոստիկանությունում Պետական վերահսկողական ծառայության կողմից իրականացված ուսումնասիրություններով նախապատրաստված նյութերով Հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ:

«Նախապատրաստված նյութերի հիման վրա հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ-ի 308-րդ հոդվածի և 310-րդ հոդվածի (պաշտոնեական լիազորությունները չարաշահել) հատկանիշներով»,- Factor.am-ի հետ զրույցում ասաց ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը։ Հիշեցնենք, որ ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը որոշ ժամանակ առաջ հայտնել էր, որ  2019 թվականի մայիսի 7-ից սկսած ծառայությունը ուսումնասիրություն է իրականացնում ՀՀ Ոստիկանությունում՝ կապված տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշերի գնման գործընթացների հետ։ Ուսումնասիրությունների արդյունքում հայտնաբերվել էին խախտումներ։