Ներկրվող ցեմենտի վրա պետական տուրք կսահմանվի․ ԱԺ-ն ընդունեց օրենքը

Ներկրվող ցեմենտի վրա պետական տուրք կսահմանվի․ ԱԺ-ն ընդունեց օրենքը
Ներկրվող ցեմենտի վրա պետական տուրք կսահմանվի․ ԱԺ-ն ընդունեց օրենքը

Ներկրվող ցեմենտի մեկ տոննայի համար 14 հազար դրամ պետական տուրք կսահմանվի։ Ազգային ժողովն այսօր երկրորդ ընթերցմամբ ընդունեց աղմկահարույց նախագիծը։

Պետական տուրքի մասին օրենքի նախագծին կողմ  քվեարկեց 85, դեմ՝ 16 պատգամավոր:

Ազգային ժողովի շենքի մոտ բողոքի ակցիա են անում շինարարական ընկերությունների ներկայացուցիչները և ցեմենտ ներկրողները՝ բողոքելով այս նախագծի ընդունման դեմ։ Նրանք ասում են, որ Պետական տուրքի մասին օրենքը մենք օրենքի խախտմամբ են ընդունել։ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը հակադարձում է։ «Ուզում եմ ասել, որ իրավական առումով մենք ամեն ինչ ճիշտ ենք անում։ Մենք այդ մարդկանց հետ կհանդիպենք ու կհիմնավորենք, թե ինչը ինչի համար ենք անում»,-  ԱԺ նիստում ասաց Թունյանը։
Նշենք, որ Պետական  տուրքի մասին  օրենքի նախագծով նախատեսվում է ներկրվող մեկ տոննա ցեմետի վրա 14 հազար դրա պետական տուրք դնել, իսկ կլինկերի վրա՝ ոչ։ Նախագծի նախնական տարբերակում պետական տուրքը ներկրվող ցեմենտի համար 22 հազար դրամ էր  կազմում, քննարկումների արդյունքում այն իջեցվեց 14 հազար դրամի։