Վարչապետը ԱԺ-ում կներկայացնի Հայաստանի սահմանին ստեղծված իրավիճակը և կպատասխանի պատգամավորների հարցերին

Այսօր ժամը 11-ին Ազգային ժողով կգա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որին դուք հնարավորություն կունենաք հարցեր ուղղել: Այդ մասին այսօր ԱԺ նիստում հայտարարեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

«Վարչապետը նաև կներկայացնի իրավիճակը այդ պահի դրությամբ», -նշեց նա:

Նրա խոսքով, ստեղծված իրավիճակում թե մեր ժողովուրդը, թե մեր քաղաքական ուժերը պետք է լինենք մաքսիմալ միասնական:

«Այս իրավիճակում մենք չենք կարող տեղ տալ քաղաքական ու այլ տարաձայնություններին: Ուզում մեր համաքաղաքացիներին դիմել, որ խուճապի չմատնվեն: Խնդրում եմ տեղիք չտալ ապատեղեկատվությանը, տարածվող տարբեր լուրերին և հետևել միայն պաշտոնական տեղեկատվության», -հայտարարեց ԱԺ նախագահը: Նա տեղեկացրեց, որ Ազգային ժողովում պատրաստվել է Ադրբեջանի հարձակման վերաբերյալ հայտարարության նախագիծ:

Նկատենք, որ ԱԺ դահլիճում էին նաև «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը և քարտուղար Արծվիկ Մինասյանը: