Խնդրում եմ Աստծուն երես չդարձնել հայ ժողովրդից ու մեր հայրենիքից. Ծառուկյան

Բարերար Գագիկ Ծառուկյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում ասվում է.

«Մեր երկրում ստեղծված օրհասական այս իրավիճակում խնդրում եմ Աստծուն երես չդարձնել հայ ժողովրդից ու մեր հայրենիքից: 

Խորին ցավակցությունս ու զորակցությունս եմ հայտնում զոհված հերոս տղաների ընտանիքներին: Վիրավոր զինվորներին և քաղաքացիական անձանց մաղթում շուտափույթ ապաքինում: 

Աստված պահապա՛ն Հայաստանի և Արցախի հանրապետություններին, մեր զինվորներին, սպաներին և հայ ժողովրդին: