Տպավորություն է, որ պարոն Մարուքյանը իրենց բակում պպզած ռեպլիկ էր թողնում բակով անցնող գեղեցկադեմ աղջկա հետևից․ Արեն Մկրտչյան․ Տեսանյութ

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանն այսօր խորհրդարանում անդրադարձավ  «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր էդմոն Մարուքյանի` երեկ  ֆեյսբուքյան ուղիղ եթերով արած առաջարկին։

«Ցանկանում եմ մեջբերել պարոն Մարուքյանի՝ Գյումրիում ռուսական չվերթների ավելացման վերաբերյալ կոչը, որով նա դիմում էր «փայլուն աշխատող Կառավարությանն ու Քաղավիացիայի պետ սիրուն աղջկան»։ Ինձ մոտ տպավորություն է, որ պարոն Մարուքյանը  իրենց բակում պպզած ռեպլիկ էր թողնում բակով անցնող գեղեցկադեմ աղջկա հետևից։ Ես ուզում եմ, որ պարոն Մարուքյանը հիշի, որ պատգամավոր է և որ խոսում է Քաղավիացիայի պետի մասին։ Կոչ եմ անում հարգել պատգամավորի մանդատը և իրեն դրսևորել կլասիկ և ոչ ռաբիզ պատգամավորի նման»,- ասաց Մկրտչյանը։

Մանրամասները՝  Factor.am-ի տեսանյութում։