ՀՀ ԱԳ նախարարը հանդիպել է Կիպրոսի հայ համայնքի հետ

ՀՀ ԱԳ նախարարը հանդիպել է Կիպրոսի հայ համայնքի հետ
ՀՀ ԱԳ նախարարը հանդիպել է Կիպրոսի հայ համայնքի հետ

Կիպրոսի Հայոց առաջնորդարանում հունիսի 3-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը  հանդիպեց Կիպրոսի թեմի կաթողիկոսական ընդհանուր փոխանորդ Գերաշնորհ տեր Խորեն արքեպիսկոպոս Տողրամաճեանի, կիպրահայ պատգամավոր Վարդգես Մահտեսյանի և կիպրահայ կառույցների ղեկավարների ու ներկայացուցիչների հետ:

Իր խոսքում նախարար Մնացականյանը բարձր գնահատեց կիպրահայ համայնքում գործող կրթական և հոգևոր կառույցների ունեցած անգնահատելի դերը ազգային ինքնության պահպանման և հայ-կիպրական դարավոր բարեկամության ամրապնդման գործում և հույս հայտնեց, որ  համայնքի ներուժի լիարժեք օգտագործումը հնարավորություն կընձեռի առավել խորացնելու և հարստացնելու Հայաստանի և Կիպրոսի միջև քաղաքական օրակարգը:

«Կիպրոսի հետ հարաբերությունների հիմքում շատ ավելի խորքային իմաստ կա. սա քաղաքակրթություններ ներկայացնող ժողովուրդների բարեկամություն է, որոնք շատ լավ հիշողություն, պատմության շատ խորը զգացում ունեն, և այդ քաղաքակրթական հիմքերի վրա է կառուցված բարեկամությունը», – նշեց ԱԳ նախարարը:

ԱԳ նախարարն այս հարաբերություններում առանձնահատուկ ընդգծեց Կիպրոսի հայ համայնքի դերակատարությունը: «Մեր դեպքում Սփյուռքը ոչ թե մարդկանց խումբ է, որոնք տարին մեկ անգամ հավաքվում են սուրճ խմելու, այլ սա ինստիտուցիոնալ հիմքեր պարունակող մարմին է: Հարցն այն չէ, թե որքան է կազմում Կիպրոսի հայ համայնքի թվաքանակը, հարցն այն է, որ դուք ներկայացված եք ինստիտուցիոնալ կառուցվածքային խորը հիմքերով, որոնք ուղղված են պահպանելու այն, ինչ մեզ համար շատ կարևոր է՝ մեր ազգային ինքնությունը»,-ասել է նա:

Ներկայացնելով իր այցի նպատակները և հունիսի 4-ին կայանալիք եռակողմ ձևաչափով առաջին հանդիպման օրակարգը և այդ ձևաչափով համագործակցության հեռանկարները՝ նախարար Մնացականյանն ընդգծեց. «Իմ այցի նպատակն է հիմք դնելու նոր՝ Հայաստան-Կիպրոս-Հունաստան եռակողմ ձևաչափով համագործակցությանը, որը բավական խոստումնալից է և բավական ներուժ ունի»:

«Մենք շատ խոստումնալից օրակարգ ունենք նորարությունների, բարձր տեխնոլոգիաների, ստեղծագործ կրթության բնագավառներում, որտեղ առաջարկում ենք ընդլայնել համագործակցության շրջանակները: Եվ հուսով եմ, որ այս պահից սկսած կարող ենք ընդլայնել ոլորտային համագործակցությունը»:

Զոհրաբ Մնացականյանն անդրադարձավ Հայաստանում տեղի ունեցած վերջին ներքաղաքական զարգացումներին և ժողովրդի լայն մանդատի հիման վրա կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների գործընթացին, Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթություններին:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ն