Աննա Վարդապետյանն ազատվել է վարչապետի օգնականի պաշտոնից

Վարդապետյանն ազատվել է ՀՀ վարչապետի օգնականի պաշտոնից:

Որոշումը հրապարակվել է ՀՀ կառավարության e-gov.am կայքում:

2022 թվականի հունիսի 29-ին Հայաստանի խորհրդարանն Աննա Վարդապետյանին ընտրել էր ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնում: ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի պաշտոնավարման ժամկետը լրանում է սեպտեմբերի 15-ին: