Ալեն Սիմոնյանի նկատմամբ վարույթ է հարուցվել․ FIP

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը հունիսի 4-ի որոշմամբ Ազգային ժողովի փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի նկատմամբ վարույթ է հարուցել: Այս մասին տեղեկացնում է www.Fip.am -ը։

«Վարույթը հարուցվել է Փաստերի ստուգման հարթակի հրապարակման հիման վրա։ Մայիսի 31-ին Fip.am-ը «Կեղծ տվյալներ Ալեն Սիմոնյանի հայտարարագրում» վերնագրով նյութ էր հրապարակել՝ Ալեն Սիմոնյանի կողմից ներկայացված հայտարարագրերում առկա կեղծ տվյալների և անճշտությունների մասին։

Ինչպես հաղորդում են հանձնաժողովից, հարուցվել է վարչական իրավախախտման վերաբերյալ գործի վարույթ՝ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքի 169.28-րդ հոդվածի 3-րդ մասով (հայտարարատուի կողմից հայտարարագիրը՝ դրա լրացման նկատմամբ ներկայացվող պահանջների խախտմամբ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացնելը) նախատեսված առերևույթ իրավախախտման հատկանիշներով»,-նշում է կայքը։