Շիրազի փողոցում դեկտեմբերի 29-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն

Ճանապարհային երթևեկության բարելավման նպատակով՝ տրանսպորտային միջոցների երթևեկության թողունակությունը մեծացնելու և ճանապարհատրանսպորտային պատահարներից խուսափելու համար Երևան քաղաքի Շիրազի փողոցում դեկտեմբերի 29-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Այդ մասին տեղեկացնում է Ճանապարհային ոստիկանությունը:

Փոփոխության արդյունքում Շիրազի փողոցի որոշ հատվածներում կարգելվեն տրանսպորտային միջոցների հետադարձը և կանգառը: