ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Հայկ Ասլանյանն ազատվել է պաշտոնից 

ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Հայկ Ասլանյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից՝ սեփական դիմումի համաձայն։

Այս մասին «Արմենպրես»-ին հայտնել են  ՀՀ գլխավոր դատախազությունից:

Աննա Վարդապետյանը հրամանը ստորագրել է սեպտեմբերի 27-ին։ Հայկ Ասլանյանը պաշտոնից կազատվի սեպտեմբերի 28–ից։

Հիշեցնենք, որ ավելի վաղ պաշտոնից ազատվել են տեղակալներ՝ Վահե Հարությունյանն ու Արմեն Աֆանդյանը։