Ատեստավորման համակարգը պետք է ներդրվի ոստիկանությունում, փրկարար ծառայությունում, ԱԱԾ-ում․ վարչապետ

Ատեստավորման համակարգը պետք է ներդրվի ոստիկանությունում, փրկարար ծառայությունում, ազգային անվտանգության ծառայությունում, նաև հանրային ծառայության այլ ոլորտներում։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Կառավարության նիստի ժամանակ այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մենք որոշում ունենք, որ ատեստավորման համակարգը պետք է ներդնենք ոստիկանությունում՝ ներքին գործերի նախարարության հիմնադրման տրամաբանության մեջ, փրկարար ծառայությունում, ազգային անվտանգության ծառայությունում և առաջին հերթին մեր բոլոր հատուկ ծառայություններում։

Նաև հանրային կառավարման բարեփոխումների համատեքստում թեմային կանդրադառնանք նաև հանրային ծառայության այլ ոլորտների պարագայում։

Ուրախ եմ, որ նման բանաձև ենք գտել, մնում է, որ բանաձևի կիրարկման գործընթացի ժամանակ այն չվարկաբեկվի։ Սա չափազանց կարևոր է»,- ասաց Փաշինյանը։