Գագիկ Ծառուկյանը հարցաքննության կանչվելու մասին Քննչական կոմիտեի ծանուցումը պատռել է և չի ներկայացել. Aysor.am

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը երեկ 18։30-ին չի ներկայացել Քննչական կոմիտե հարցաքննության։

Այս մասին հայտնում է Aysor.am-ը։

Ավելին, Aysor.am-ի աղբյուրները փոխանցում են, որ նա ոստիկանի կողմից ծանուցումն ստանալուց հետո պատռել է և իրավապահ մարմին ներկայանալու մասին որևէ տեղեկություն չի հաղորդել։
 
Քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի դեպարտամենտի ղեկավար Նաիրա Հարությունյանը տեղեկացրեց, որ Գագիկ Ծառուկյանը հունիսի 11-ին առձեռն ստացել է հարցաքննության կանչվելու մասին ծանուցումը:
 
«Գագիկ Ծառուկյանը նախաքննական մարմնին երեկ հարցաքննության չներկայանալու պատճառների մասին չի հայտնել», – ասաց Հարությունյանը։
Մանրամասները՝ այստեղ