Լևոն Տեր-Պետրոսյանը հյուրընկալել է Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր Գարո Փայլանին

ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հոկտեմբերի 29-ին հյուրընկալել է Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր Գարո Փայլանին:

Այս մասին տեղեկանում ենք Լևոն Տեր-Պետրոսյանի «Ֆեյսբուք»-ի էջում կատարված գրառումից, որին կից հրապարակվել է լուսանկար:

Նշվում է, որ ավելի քան երկու ժամ տևած զրույցն ընթացել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հեռանկարների շուրջ:

Զրույցին մասնակցել է նաև Առաջին նախագահի գլխավոր խորհրդական Ժիրայր Լիպարիտյանը: